Բայրամովն ու Ռիքերը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը29 նոյեմբերի 2022 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գտնվող ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերը, գրում է Interfax.az-ը։ Հանդիպման ժամանակ Բայրամովը մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին և ասել, թե «Հայաստանը լիովին դուրս չի բերել իր զինվորականներին»։ Բայրամովը նաև պատմել է «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման վերաբերյալ Բաքվի մոտեցումների մասին»։ Ռիքերը, իր հերթին, հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ բոլոր միջոցներով աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև կարևորել խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ բանակցությունները։ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ Ֆիլիպ Ռիքերն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ձևաչափի մանդատն ու նպատակը, սակայն՝ պահպանվում են։ Նա տեղեկացրել էր, որ շատ սերտ կապի մեջ է ֆրանսիացի իր գործընկերոջ, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ շահագրգիռ կողմերի հետ, իսկ Բաքուն հայտնել է Մինսկի խմբի հետ փոխգործակցության դադարեցման մասին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |