Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել 1 դեկտեմբերի 2022 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկն ու Երևանի պետական համալսարանը համատեղ գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Համագործակցությամբ բանկն ու ԵՊՀ-ի Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնը համատեղ կմշակեն և Հայաստանում կիրականացնեն հետազոտական տարբեր ծրագրեր: «ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում բանկը պատրաստակամ է ներդնել իր 25 տարուց ավելի ժամանակահատվածում կուտակած տեղական և միջազգային լավագույն փորձը, մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, որպեսզի համատեղությամբ նախատեսվող հետազոտական աշխատանքները բարձր արդյունքներ ապահովեն: Կարծում եմ, որ Ակբա բանկի ու ԵՊՀ-ի Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի կողմից իրականացվելիք աշխատանքների արդյունքները նոր որակ կհաղորդեն հայաստանյան ֆինանսական ոլորտին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«Մենք անչափ կարևորում ենք գործարար աշխարհի մասնակցությունը կրթության ու հետազոտության կազմակերպման գործում, ինչն անհրաժեշտ է ինչպես աշխատաշուկայի պահանջները հստակ ձևակերպելու, այնպես էլ նոր խնդիրներ առաջադրելու տեսանկյունից։ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի միջոցով մենք ցանկանում ենք լրացնել ոլորտում առկա բացերն ու հանրության շրջանում վերականգնել վստահությունը սոցիոլոգիական հետազոտությունների նկատմամբ։ Ես վստահ եմ, որ Ակբա բանկի հետ մեր համագործակցությունը կնպաստի ոլորտների զարգացմանն ու կընձեռի նոր հաջողություններ գրանցելու հնարավորություններ»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |