Նախարար․ ՀՀ-ում 9800 թափուր աշխատատեղ կա 1 դեկտեմբերի 2022 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում, խոսելով գործազրկության նվազման մասին, ասել է, որ երկրում 2022 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով 9800 թափուր աշխատատեղ կա: Նա նշել է, որ 2022-ին արձանագրվել է գործազրկության նվազում, ինչը 2022-ի երկրորդ եռամսյակի տվյալներով կազմում է մինչև 13 տոկոս: «Եթե համեմատում ենք 2021 թ. հետ, 14.5 տոկոս էր, այսինքն՝ գործազրկության մակարդակի նվազումը էական է»,-ասել է նա։ Անդրադառնալով աշխատատեղերին՝ նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա, բայց Վիճակագրական կոմիտեի մեկ այլ տվյալներով՝ 2022 թ. երկրորդ եռամսյակի առումով 9800 թափուր աշխատատեղ կա: «Սա նշանակում է, որ այո՛, մենք մի կողմից ունենք գրանցված գործազուրկներ, որոնց թիվը այս տարվի 50,400 է, 2021-ի համեմատ նվազել է 8000-ով»,-ասել է Մկրտչյանը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ իրականացվող վերլուծության համաձայն, առաջիկա երեք տարիներին ոլորտային աշխատուժի պահանջարկը մեծանալու է գյուղատնտեսություն, շինարարություն, մեծածախ, մանրածախ առևտուր, փոխադրումների ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և առողջապահական սպասարկման ոլորտներում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |