Բայրամովը ԵԱՀԿ նիստում ասել է՝ դիտորդների գործուղումը ՀՀ կառույցում «կոնսենսուսի չարաշահման» արդյունք է![]() 2 դեկտեմբերի 2022 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ-ում ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԱՀԿ-ում «կոնսենսուսի չարաշահման» զոհ է եղել, որի օրինակներից մեկն էլ հոկտեմբերի վերջին ընդունված որոշումն է ԵԱՀԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։ «ԵԱՀԿ կարևորագույն որոշումների մեծ մասն ընդունվել է պարզ արտահայտված կոնսենսուսի շնորհիվ։ Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի չարաշահման զոհ է դարձել»,- ասել է նա՝ հավելելով, որ միշտ հանդես են եկել հավաքական անվտանգության տառն ու ոգին պահպանելու օգտին։ «Պահանջների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու մասին որոշումը, որն ընդունվել է առանց կոնսենսուսի, մանդատի բացահայտ խախտում էր, որը կազմակերպության անդամ բոլոր երկրների հավաքական հավանությունն է ստացել»,-ասել է Բայրամովը։ ԵԱՀԿ-ն «պահանջների գնահատման» առաքելություն գործուղելու մասին հայտարարել է հոկտեմբերի 19-ին։ Առաքելության նպատակն է՝ գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում, ըստ ԵԱՀԿ մանդատի և փորձի, և կազմակերպության հավաքական անվտանգության հայեցակարգի շրջանակում։ «Տեխնիկական խումբը, բաղկացած միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչներից, կայցելի հայ-ադրբեջանական սահմանագոտու շրջաններ»,-ասվում է ր ԵԱՀԿ հաղորդագրության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |