2022-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 15,000 մարդ![]() 3 դեկտեմբերի 2022 - 10:49 AMT PanARMENIAN.Net - 2022-ին 15,000 մարդ ՀՀ քաղաքացիություն է ստացել, ինչը բազմակի անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 2021-ին այդ թիվը 3000 էր։ Այդ մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ «Նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստացել է 3000, այս տարի` 15,000 քաղաքացի»,- ասել է նա։ Ֆիդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացածները հիմնականում հայեր են և քաղաքացիություն են ստացել ըստ սահմանված չափանիշների։ Հիմնական զեկուցողը նշել է, որ ներդրվել է հերթերի կառավարման համակարգը, Անձնագրերի և վիզաների վարչության երկու բաժնում գործում է առցանց հերթագրման համակարգ, ևս երկու բաժնում ներկա պահին փորձաշրջան է անցնում էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել հերթերից: Ֆիդանյանը ներկայացրել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |