Փրայս. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին նոր հանդիպման մասին 3 դեկտեմբերի 2022 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին նոր հանդիպման մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ՝ նպաստելու համար Հարավային Կովկասի խաղաղ ապագային։ «Մենք արդեն 2 եռակողմ հանդիպում ենք անցկացրել ՀՀ և Ադրբեջանի միջև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Նա նաև շարունակել է հեռախոսային կապ պահպանել կողմերի հետ։ Վերջին հանդիպմանը ԱԳ նախարարները պայմանավորվել են արագացնել բանակցություններն ու ևս մեկ հանդիպում կազմակերպել առաջիka շաբաթներին։ Երկուսն էլ երախտագիտություն են հայտնել ամերիկյան կողմին նախարարական այդ հանդիպման համար։ Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել այն քաղաքականությանը, որը կհանգեցնի կայուն խաղաղության և երկու երկրների միջև խնդիրների լուծման»,–ասել է Փրայսը։ Նոյեմբերի 7-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթներին։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Ժնևում, իսկ սեպտեմբերի 19-ին՝ եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |