Շրջանառության մեջ է դրվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրված նամականիշ 3 դեկտեմբերի 2022 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ 380 դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով իրականացվող նախագծերին: «Շնորհակալություն ենք հայտնում ՀայՓոստ ընկերությանը՝ շարունակական նվիրաբերությունների և տարբեր նախաձեռնություններով մեր առաքելությանն աջակցելու համար։ Մեր հավատարիմ գործընկերն ու նվիրատուն դառնալն անգնահատելի դեր ունի մեր զինծառայողների և նրանց ընտանիքների ֆինանսական կայունությունն ապահովելու գործում»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) գործում է 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |