Բեգլարյան․ Ադրբեջանը փորձում է խզել Արցախի կապն արտաքին աշխարհի հետ 3 դեկտեմբերի 2022 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով մի խումբ ադրբեջանցիների կողմից ՀՀ հետ Արցախը կապող միակ ճանապարհը փակելուն, Telegram-ի իր ալիքում գրել է, որ այդ ակնհայտ սադրանքով Ադրբեջանը փորձում է խզել Արցախի կապն արտաքին աշխարհի հետ և էթնիկ զտում իրականացնել Արցախում։ «Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը։ Նրանք զուտ ֆորմալ բնապահպանական պահանջներ են առաջ քաշում, սակայն, ակնհայտ է, որ դա Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն է Արցախի 120,000 բնակիչների դեմ։ Ճանապարհն արդեն 2 ժամ է փակ է, ինչը սպառնում է բնակչության վերահաս հումանիտար աղետով։ Ռուս խաղաղապահները իրազեկված են և զբաղվում են իրավիճակով։ Այս ակնհայտ սադրանքով Ադրբեջանը նպատակ ունի, հոգեբանական ահաբեկչության և արտաքին աշխարհից շրջափակման միջոցով, հումանիտար աղետ և էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Ադրբեջանական կողմի մյուս թիրախը Ռուս խաղաղապահների զորախումբն է, քանի որ այդ ճանապարհի անվտանգությունը երաշխավորված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Հետևաբար, Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է մարդու իրավունքներն ու միջազգային հումանիտար իրավունքը, այլ նաև խախտում է այդ ճանապարհի մասով իր ստանձնած պարտավորությունները»,-ասվում է գրառման մեջ։ Արրցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: «Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |