Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը Սոթքից դիմել է միջազգային հանրությանը 3 դեկտեմբերի 2022 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրից դիմել է միջազգային հանրությանը։ Նա տեսաուղերձ է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում և գրառում կատարել։ «Մենք գտնվում ենք Սոթքում (Հայաստան), ամբողջ այս շրջանը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին, որի հետևանքով զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, հարյուրավոր տներ են քանդվել։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգն ու հեռանալ հայկական տարածքից»,-ասվում է գրառման մեջ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրապարակել է հայկական կողմի զոհերի թիվը՝ 233։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |