ԱԱԾ. Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան 1-ին պատերազմի 10 զոհի ոսկրեր և 2 քարտեզ

ԱԱԾ. Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան 1-ին պատերազմի 10 զոհի ոսկրեր և 2 քարտեզ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին հայկական կողմն ադրբեջանականին է փոխանցել ենթադրաբար Արցախյան առաջին պատերազմի 10 զոհի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակի գտնվելու հնարավոր վայրեր, հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմն ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհի ոսկրեր և 5 քարտեզ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանին են փոխանցվել ականապատ տարածքների բոլոր քարտեզները։ «Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ՝ արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն»,-ասել է նա։

Ադրբեջանը նաև պահանջում է հայկական կողմից Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցիների հուղարկավորության քարտեզներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---