«Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան համույթը նախատեսում է հյուրախաղեր արտասահմանում17 ապրիլի 2009 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան համույթի համերգը:«Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան համույթը ձեւավորվել է 2008թ.: Համույթի ստեղծման գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ երաժիշտ Արա Գեւորգյանի նախաձեռնությամբ եւ Ալֆրեդ Թերզիբեշյանի ֆինանսական աջակցությամբ 2005թ. կազմակերպվեցին քյամանչայի եւ թառի անվճար դասընթացներ, որոնք շարունակվեցին 3 տարի: Համույթը «Նարեկացի» անունը ստացել է ի պատիվ համանուն մշակութային կենտրոնի, որը մեծ օգնություն է ցուցաբերել նրա կայացմանը: Համույթի հիմնական նպատակը հայկական ժողովրդական գործիքների նկատմամբ երիտասարդ երաժիշտների հետաքրքրության առաջացումն է, որն իր հերթին կնպաստի ազգային մշակույթի զարգացմանը եւ պահպանմանը: «Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան համույթը գեղարվեստական ղեկավարի` հայտնի երաժիշտ-թառահար Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ արդեն հասցրել է ելույթ ունենալ ինչպես Երեւանում, այնպես էլ Գորիս, Սիսիան եւ Մասիս քաղաքներում: Մոտ ապագայում նախատեսվում են հյուրախաղեր Հայաստանի մարզերում եւ արտասահմանում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |