Դավիթ Սահակյանցը չի վերցնի ԱԺ պատգամավորի մանդատը 8 դեկտեմբերի 2022 - 13:07 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի անդամ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը չի վերցնի ԱԺ պատգամավորի մանդատը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ նպատակահարմար չի գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում։ «2020 թ. համազգային աղետից հետո ստեղծված օրհասական իրավիճակում ցանկությունս մեծ էր միանալ պետության և պետականության փրկության շարժմանը, սակայն հանդիպելով անարդարության և ականատես լինելով մի իրավիճակի, որտեղ պատերազմում աղետալի պարտությունից և անդառնալի կորուստներից հետո շարունակեցին իշխել ու երկիրը կործանման տանել նույն ուժերը, ես հասկացա, որ այլևս անզոր եմ ինչ-որ բան փոխել՝ անգամ պատգամավորական մանդատ ունենալով: Լինելով անկուսակցական, 2021 թ.-ին մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց այժմ նպատակահարմար չեմ գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում, ուստի կշարունակեմ ծառայել պետությանն ու հասարակությանը իմ ոլորտում : Հ.Գ. Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ: Հ.Հ.Գ. Գտնում եմ, որ ներկայումս ԱԺ-ում անհրաժեշտ է ոչ թե մշակույթի գործչի, այլ էկզորցիստների ներկայությունը»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ մանդատը չվերցնելու մասին են հայտնել նաև իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ «Կուսակցության անդամ 4 պատգամավորից 3-ը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |