Միրզոյանը՝ Դոնֆրիդին․ Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է![]() 10 դեկտեմբերի 2022 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է, իսկ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել: Միրզոյանը և Դոնֆրիդն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Միրզոյանն ընդգծել է Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունն աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության ու սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցում ասել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին նոր հանդիպման մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ՝ նպաստելու համար Հարավային Կովկասի խաղաղ ապագային։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |