Գոնչար․ «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է կայանալ մոտակա ամիսներին![]() 10 դեկտեմբերի 2022 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի գծով «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտակա ամիսներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ «Այժմ շարունակվում են մշակվել «3+3» ձևաչափով երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական եղանակները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրվածությունից՝ հրավեր կարող է ուղղվել նաև Վրաստանին»,– ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, ՌԴ-ն վստահ է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է և բխում է մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից։ «Հիշեցնեմ, որ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր հանդիպման ժամանակ որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային ու հումանիտար կապերի զարգացման, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի վրա»,-ասել է նա։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռևս հունիսին էր ասել, որ Հարավային Կովկասի գծով «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ «3+3» ձևաչափում նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասնակցությունը, սակայն, Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի այդ ձևաչափի աշխատանքներին և չի մասնակցել առաջին հանդիպմանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |