Երեւանում տեղի կունենա Ադանայի ջարդերին նվիրված միջազգային գիտաժողով

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2009 թ. ապրիլի 20-21-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված 1909թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների հարյուրամյա տարելիցին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Երեւանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո ծառայությունից, գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան գիտաժողովի թեմայի հիմնախնդիրներով զբաղվող պատմաբան մասնագետներ` Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Շվեդիայից:
 Ուշագրավ
---