Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ՌԴ-ին․ Պահանջում են ապահովել իրենց ներկայացուցիչների մուտքը հանքավայրեր![]() 12 դեկտեմբերի 2022 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ՌԴ-ին՝ «Ղարաբաղում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում» գտնվող հանքավայրերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությասմբ։ Խոսքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի մասին է։ Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին։ Կոչ ենք անում, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների մուտքը հանքեր»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ ԱԳՆ նոտայում ընդգծվել է, որ «նման այցերի խոչընդոտումը կամ որևէ պայմանի առաջ քաշումը անթույլատրելի է»։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունն Ադրբեջանի տարածքում պետք է իրականացվի հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խստիվ պահպանման պայմաններում»,-ասվում է նոտայի մեջ։ Արցախի Տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ նշվում էր, որ հանքեր այցելելու ադրբեջանցիների դեկտեմբերի 10-ի փորձը համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների հետ։ «Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»,-ասվում էր հայտարարության մեջ։ Photo. AFP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |