ՀՀ-ն Լաչինի շրջափակման հարցով դիմել է ՄԻԵԴ![]() 15 դեկտեմբերի 2022 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ Նշվում է նաև, որ Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին։ «Միջազգային դատարանների հետ ընթացիկ իրավական գործընթացների և հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |