Կանադայի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը![]() 15 դեկտեմբերի 2022 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Կանադան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի փակմանը և դրան հաջորդած իրադարձություններին: Այդ մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության Twitter-Ի միկրոբլոգում։ «Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու համար հնարավոր հումանիտար աղետից»,-ասվում է գրառման մեջ: Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |