Անկարան հավատում է, որ նախագահ Օբաման ապրիլի 24-ին չի արտասանի «ցեղասպանություն» բառը

PanARMENIAN.Net - Անկարան հավատում է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հարգանքով կմոտենա Թուրքիայի դիրքորոշմանը հայկական հարցում եւ չի արտասանի «ցեղասպանություն» բառը ԱՄՆ-ի հայկական համայնքին հղված ավանդական ուղերձում: «Բարակ Օբաման չի վտանգի Թուրքիայի հետ հարաբերությունները»,- գրում է Anatolia News Agensy-ն:



Օբամայի` Անակարա կատարած առաջին այցի ժամանակ բանակցությունների ընթացքում գլխավոր հարցերից էր 1915-ի իրադարձությունների մասին հարցը, ինչը Անկարայի կարծիքով պետք է թողնել պատմաբաններին եւ չքննարկել ԱՄՆ Կոնգրեսում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Անկարան շնորհակալ է ցանկացած քայլի համար, որը կանի Օբաման այդպիսի դաշնակից չկորցնելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---