Քերոլայն Քոքս․ Հայոց ցեղասպանության հերթական գործընթացը պետք է կանխվի![]() 16 դեկտեմբերի 2022 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը ևս անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Բարոնուհին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայոց ցեղասպանության հերթական գործընթացը պետք է կանխվի։ «Մեծ Բրիտանիայի դիրքն աշխարհում չի բարելավվի, եթե նրա նավթային շահերն Ադրբեջանում գերակա լինեն ԼՂ հայ քրիստոնյաների կյանքի, ազատության և հողի նկատմամբ»,-ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |