USAID ղեկավար. Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի

USAID ղեկավար. Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, քանի որ հակառակ դեպքում դա կարող է լուրջ հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Այդ միջանցքը չափազանց կարևոր է սննդամթերք և դեղամիջոցներ մատակարարման համար, որոնց հոսքը պետք է անխափան լինի»,–ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---