Բրիտանական ընկերությունը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ «վերականգնելու ԼՂ-ում բիզնեսի իրավունքը»![]() 21 դեկտեմբերի 2022 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Anglo-Asian Mining Plc ընկերությունը, որը զբաղվում է ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ Ադրբեջանում, դիմել է միջազգային կազմակերպություններին՝ վերականգնել իր «իրավունքները» Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքերի շահագործման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report․az-ը ընկերության վրա հղումով։ Ընկերությունը մասնավորապես դիմել է ՄԱԿ-ին, ԱՄՆ Պետական դեպարտամենտին, Մեծ Բրիտըանիայի ԱԳՆ-ին և Եվրամիությանը։ Ընկերությունը խնդրում է աջակցել իրեն` աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքեր և հարակից տարածքներ ապահովել4ու համար։ Anglo-Asian Mining Plc ընկերությունը նմանատիպ նամակով այդ նույն միջազգային կառույցներին էր դիմել նաև 2006-ին՝ խնդրելով հաստատել իր սեփականության իրավունքը։ Արցախում գտնվող մի շարք հանքավայրերի շահագործման իրավունքը Ադրբեջանի իշխանությունները դեռ 25 տարի առաջ են վաճառել Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |