Չնայած շրջափակմանը՝ Ստեփանակերտում կվառվեն տոնածառի լույսերը![]() 21 դեկտեմբերի 2022 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Չնայած շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից և կկազմակերպի տոնածառի լույսերը վառելու արարողություն: Այդ մասին ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարության մեջ։ «Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ստ. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր: Սիրով կսպասենք»,-ասված է հայտարարության մեջ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |