ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Արցախի շրջափակման հումանիտար հետևանքները

ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Արցախի շրջափակման հումանիտար հետևանքները

PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Արցախի շրջափակման հումանիտար հետևանքները, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է Ադրբեջանի կողմից։

Տեսանյութում երևում են խանութների, դեղատների կիսադատարկ դարակները։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---