ԱՄՆ-ի Հայ երիտասարդական միությունները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ կանցկացնեն18 ապրիլի 2009 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Գլենդեյլի Հայ երիտասարդական միությունը (AYF) եւ ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը (SSA) ապրիլի 19-ին երթ են կազմակերպում, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել AYF մամլո ծառայությունում, միջոցառման ընթացքում տեղի կունենան դերասանների, նահանգի տարբեր մարզերի եւ ուսանողական խմբերի ներկայացուցիչների ելույթներ: Ըստ SSA նախագահ Արմեն Աբուլյանի, երթի նպատակն է աշխարհին իրազեկել անարդարության մասին` ուշադրությունը կենտրոնացնելով 20-րդ դարի առաջին Ցեղասպանության վրա: «Մենք օգտագործում ենք այս հնարավորությունը եւ այս օրը ոչ միայն որպես արդարության համար մղվող մեր պայքարի վերսկսման օր, այլ նաեւ որպես մի օր, որը կարող է ամրապնդել հայ ժողովրդի դիրքերը: Մենք հավատում ենք, որ մեր ապագան միայն մենք կարող ենք կանխատեսել: Անդրադառնալով պատմությանը եւ հաշվի առնելով, թե ինչ վերապրեցին մեր նախնիները, մենք պատասխանատվություն ենք զգում այն ապագայի համար, որի մասին երազում էին բոլոր հայերը»,-ասել է Աբուլյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |