Հայաստանի կառավարությունը մեղմացրել է կառուցապատողներին վարկային երաշխիքների տրամադրման պայմանները

PanARMENIAN.Net - Պետերաշխիքների հատկացման մրցույթին մասնակցելու համար, որը մեկնարկել է ապրիլի 14-ին, բոլոր կառուցապատողները կարող են դիմել օպերատիվ շտաբ` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:



Ըստ ՀՀ կառավարության օպերատիվ շտաբի հայտարարության կառուցապատողների պետերաշխիքների տրամադրման պայմանների մեջ փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն օբյեկտի պատրաստվածության աստիճանը 75 տոկոսից իջեցվել է մինչեւ 50 տոկոս:



Հինգշաբթի օպերատիվ շտաբի նիստում որոշվել է շուրջ 20 մլրդ դրամ ծավալով պետերաշխիքներ տրամադրել կառուցապատողներին: Ենթադրվում էր, որ առաջնությունը կտրվի այն անավարտ օբյեկտներին, որտեղ կատարված էր աշխատանքի 75 տոկոսը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---