Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է Հայաստանի սամբոյի առաջնությունը18 ապրիլի 2009 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի սամբոյի առաջնությունը, որին մասնակցում են 82 մարզիկներ Կոտայքից, Շիրակից, Լոռուց, Երեւանից, Արարատից, Տավուշից, ինչպես նաեւ ԼՂՀ-ից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, առաջնության արդյունքներով որոշվել է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը: Առաջնությունը կկայանա Միլանում մայիսի 14-18-ը:«Միլանում ԵԱ հավաքականի կազմը կորոշվի Ստեփանակերտում երկրի տղամարդկանց առաջնությունից հետո: Կարող եմ ասել մի բան. կանանցից ԵԱ ամենայն հավանականությամբ ելույթ կունենա Եվրոպայի չեմպիոն եւ ԱԱ արծաթե մեդալակիր Ժաննա Վարդանյանը, որը հանդես է գալիս 48 կգ քաշային կարգում»,- ասել է Հայրապետյանը: Հայաստանի սամբոյի առաջնությունը կավարտվի ապրիլի 19-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |