ԱԽ քարտուղար․ ՀՀ-ում է ԵՄ դիտորդների տեխնիկական առաքելությունը![]() 27 դեկտեմբերի 2022 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ ԵՄ դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է։ Նա պարզաբանել է, որ 2 ամիս ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացրած եվրոպացի դիտորդները գնացել են, բայց ՀՀ-ում է տեխնիկական խումբը, որը պետք է գնահատի իրավիճակը։ Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում էր կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու եւ զեկուցելու նպատակով։ Այդ առաքելության գործունեությունն ավարտվել է դեկտեմբերի 20-ին և նրանց մանդատը չի երկարացվել։ Սակայն հայտարարվել է, որ դիտարկվում է երկարաժամկետ առաքելության տեղակայման հնարավորությունը, որին կնախորդի ԵՄ տեխնիկական խումբը, որը գնահատելու է իրավիճակը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |