Գրիգորյան․ Դժվար է շարունակել բանակցել ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում![]() 27 դեկտեմբերի 2022 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա չմեկնելու պատճառներին, ասել է, որ հայկական կողմը չի մասնակցել հանդիպմանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված է եղել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, սակայն դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Գրիգորյանը նշել է, որ վերջին 2 տարում, 44-օրյա պատերամից հետո ընթացող բանակցություններում, հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, սակայն «դժվար է շարունակել բանակցությունները ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում»։ Նա հավելել է, որ Հայաստանն այնպիսի քայլ չի արել, որով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կարող է ստեղծվել։ «Լայնածավալ աշխատանքի անհրաժեշտություն կա․ Մեր ամբողջ քաղաքական թիմը և արտաքին քաղաքականության համար հատուկ պատասխանատուները զբաղվում են Լաչինում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծելով։ Մենք գնահատել ենք իրավիճակն ու հասկացել ենք, որ լավագույն տարբերակը սա է մեր քայլերը համակարգելու համար»,– ասել է ԱԽ քարտուղարը։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Photo. Getty Images Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |