Փաշինյանը՝ Պուտինին․ Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ![]() 27 դեկտեմբերի 2022 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին ասել է, որ Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ, և անհրաժեշտ է խնդրի լուծման ուղիներ որոնել։ «Տվյալ պահին գլխավոր հարցը Լաչինի միջանքում ստեղծված ճգնաժամն է։ Գիտեք, որ Լաչինի միջանցքն արդեն գրեթե 20 օր է՝ փակ է»,-ասել է Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հիշեցրել է, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում։ «Ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է ուղևորների, բեռների, մարդկանց անարգել անցումը: Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից։ Անշուշտ, ցանկալի է քննարկել այս իրավիճակը, թե հանգուցալուծման ինչ տարբերակներ կան»,-ասել է նա։ Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ռուս խաղաղապահները չեն կատարում Ադրբեջանի կողմից արգելափակած Լաչինի միջանցքը վերահսկելու իրենց պարտավորությունները։ Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |