Պետերբուրգում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ զրույց է եղել![]() 27 դեկտեմբերի 2022 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման մեկնարկին ասել է, որ նախօրեին` դեկտեմբերի 26-ին, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ զրույցը։ «Մենք դեռ երեկ ենք սկսել խոսակցությունը, հաջողվեց երեքով խոսել։ Իհարկե, գլխավոր հարցն իրավիճակի կարգավորումն է Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջնական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը՝ դիմելով Փաշինյանին, գրում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ղեկավարը նաև խոսել է ՀՀ հետ տնտեսական հարաբերություններից՝ նշելով, որ այդ ոլորտում իրավիճակը շատ դրական է զարգանում։ «Ընթացիկ տարվա 10 ամսում ապրանքաշրջանառության 73 տոկոս աճ է գրանցվել։ Սա լավ արդյունք է»,-ասել է նա։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին ասել է, որ Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ, և անհրաժեշտ է խնդրի լուծման ուղիներ որոնել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |