Հայաստանում գնաճը 2009-ի երկրորդ եռամսյակի վերջում կարող է հասնել 5 տոկոսի18 ապրիլի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա 12 ամիսների ընթացքում Հայաստանում գնաճի տեմպերը կարագանան, դրա հետ ՀՆԱ-ն անընդհատ լինելու է հավասարակշիռ մակարդակից ցածր: Այդ մասին խոսվում է Հայաստանի Կենտրոնական բանկի իրավիճակային հաշվետվությունում, որը ներկայացվել էր ՀՀ ԿԲ Խորհրդի նիստի ժամանակ վերաֆինանսավորման առիթով:Խորհրդի նիստում նշվեց, որ Հայաստանում գնաճը սկսած երկրորդ եռամսյակից զգալիորեն կմեծանա, չնայած առաջին եռամսյակում նրա ցածր մակարդակին: Դրա հետ մեկտեղ գնաճի մակարդակի բարձրացումը կպայմանավորվի մարտին դրամի արժեզրկման, գազի սակագների բարձրացման, ինչպես նաեւ գնաճի վրա երկրի կառավարության կողմից նախատեսվող ծրագրերի ազդեցության հետ: Դրա հետ կապված ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերջում գնաճը կարող է հասնել միչեւ 5 տոկոսի: 2009թ. մարտ ամսին փետրվարի հետ համեմատած Հայաստանում արձանագրվել է 1.4 տոկոս գնաճ: Բացի դրանից երկրի սպառողական շուկայում 2009թ. մարտին համեմատած 2008թ. մարտի հետ արձանագրվել է գնաճ 1 տոկոսի չափով: Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2009-ի վերջին նախատեսվում է 4 տոկոս(+/-1.5տոկոս): ԿԲ Խորհրդի նիստի ժամանակ նաեւ նշվեց, որ մակրոմիջավայրի հեռանկարները, որոնք պայմանավորում են 2010-ի առաջին եռամսյակում գնաճի մակարդակը, ծայրահեղ անորոշ են համարվում` հաշվի առնելով համաշխարհային տնտեսության վերականգնման անորոշ ժամկետները եւ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերի չափերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |