Նախարար․ Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն կընդունվի 3 հունվարի 2023 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով հարցին, թե հակակոռուպցիոն ինչ միջոցառումներ կամ օրենսդրական նախաձեռնություններ են նախատեսվում 2023-ին, հայտարարել է, որ Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հաղորդակցման գործողությունների ծրագիր՝ միտված հանրության իրազեկման շարունակականության ապահովմանը, բարեվարքության ստուգմանն ուղղված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, միջազգային պարտավորությունների շրջանակներում մի շարք միջոցառումների իրականացմանը, հատկապես՝ ԳՐԵԿՈ (Group Of States Against Corruption), ՏՀԶԿ (Organisation for Economic Co-operation and Development) նոր հանձնարարականների ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում նաև Summit for Democracy-ի նոր թեմատիկ խմբերին ՀՀ ներգրավման և համակարգման ուղղությամբ»,- ասել է Մինասյանը։ Նախարարը հիշեցրել է, որ անցնող տարում ձևավորվել են և սկսել են գործել Հակակոռուպցիոն դատարանը` 15 դատավորի թվակազմով, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը` 10 դատավորի թվակազմով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում առանձնացվել են հակակոռուպցիոն գործերով բողոքներ քննող դատավորներ: «Տարեվերջին ընդունված օրենսդրական փաթեթով սահմանվեց նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ այդպիսով ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը»,- ավելացրել է Մինասյանը։ Գրիգոր Մինասյանը արդարադատության նախարար է նշանակվել 2022-ի դեկտեմբվերի 26-ին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |