Իրանցի գեներալ․ Ադրբեջանը լավ կլինի՝ չկրկնի Սադամի սխալը![]() 6 հունվարի 2023 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԻՀՊԿ գեներալ Ալիռեզա Թանահին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դասեր քաղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և չկրկնել Սադամ Հուսեյնի սխալը։ «Ադրբեջանի իշխանությունը պետք է դասեր քաղի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, և ուշադիր լինի, թե ինչ արեցին ամերիկացիներն ու եվրոպացիները Ուկրաինայի ժողովրդի հետ»,- հայտարարել է Թանահին՝ Աստարայի մզկիթում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ, գրում է Regionmonitor.com-ը։ Իրանցի գեներալը զգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը նպատակ կունենա հարձակվել Իրանի վրա, կարժանանա Թեհրանի հակահարվածին։ «Ադրբեջանը լավ կլինի՝ չկրկնի Սադամի սխալը։ Սադամը հարձակվեց Իրանի վրա, երբ տասնյակ անջատողական, խռովարար և ահաբեկչական խմբավորումներ էին գործում ամբողջ երկրում, Սադամը կարծում էր, որ եթե հարձակվի Խուզեստանի վրա, ապա այդ նահանգի բնակիչները իր կողմը կանցնեն»,-ասել է նա: Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |