Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան ՀՀ դեմ հայցով![]() 6 հունվարի 2023 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը երկրորդ հայցն է ներկայացրել Հայաստանի դեմ՝ դիմելով ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) համաձայն հրատապ միջոցներ ձեռնարկելու համար»։ Այդ մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ-ն։ «Կան նոր ապացույցներ, որ ՀՀ-ն, 2021-ից սկսած, ականներ է տեղադրել Ադրբեջանի տարածքում, ծուղակ-ականներ տներում։ Դա խոչընդոտում է 30 տարի առաջ բռնի տեղահանվածների վերադարձին․․․ 2022-ի օգոստոսից Ադրբեջանում հայտնաբերվել է 2021թ․ հայկական արտադրության ավելի քան 2700 ական։ Կան ապացույցներ, որ ակնները տեղադրվել են բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Եռակողմ հայտարարությունից հետո։ Նշված ականների մի մասը տեղադրվել է քաղաքացիական տարածքներում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։ Ըստ Բաքվի՝ «ՀՀ-ն ականների և զենքի տեղափոխման համար օգտագործում է Լաչինի միջանցքը, որը նախատեսված է բացառապես հումանիտար նպատակների համար»։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |