Բաքվում Իրանի դեսպան․ Հստակ զգուշացրել ենք Իսրայելի ներկայության և ազդեցության հետևանքների մասին![]() 7 հունվարի 2023 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Թեհրանը հստակ զգուշացրել է Իսրայելի ներկայության և ազդեցության հետևանքների մասին։ «Իրանը շահագրգռված չէ, որ հարևան երկրները վերածվեն մի վայրի, որտեղ Իրանը կարող է կարգավորել հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ։ Եթե սիոնիստները փորձում են մոտենալ Իրանի հարևաններին, նրանք պետք է իմանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ, և որ անպայման զղջալու են դրա համար»,-ասել է նա, հայտնում է Mehr-ը։ «Մենք ասել ենք, որ սիոնիստական ռեժիմը երբեք բարեկամ չի լինի մահմեդական պետությունների և ժողովրդների համար։ Իսլամական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը և կարգավորումը այդ վարչակարգի հատուկ նախագիծն է, որն ուղղված է մահմեդական երկրների պառակտմանը»,-ասել է դեսպանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |