Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվել![]() 9 հունվարի 2023 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 8-ին Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվել։ Պատարագիչներին գործուղել էր Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը։ Հայր Նաթաբ Արաբյանն ասել է՝ հպարտ է, որ Սուրբ ծնունդը տոնվում է Դիարբեքիրում, քաղաքակրթությունների օրրանում, գրում է Anadolu-ն։ Արաբյանը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Դիարբեքիրում «խաղաղ իրավիճակ ապահովելու համար»։ «Շնորհավոր բոլորի Ամանորը, մաղթում եմ անդորր, խաղաղություն և եղբայրություն ամբողջ աշխարհին»,-ասել է նա։ Պատարագից առաջ եկեղեցի է այցելել Սուր նահանգի փոխնահանգապետ Ասիկ Սոլակը և շնորհավորել հանդիսության մասնակիցներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |