Վլադիմիր Հակոբյանն առաջին հաղթանակն է տարել Նալչիկում ընթացող Գրան-պրիում20 ապրիլի 2009 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Գրան-պրիի 5-րդ փուլում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն իր առաջին հաղթանակը տարավ մրցաշարում: Հակոբյանը սպիտակներով խաղում համառ պայքարում կարողացավ հաղթել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գատա Կամսկուն: Այդ պարտիան ամենաերկարն էր բոլոր խաղացածներից: Ամփոփոիչ արդյունքը գրանցվեց 98-րդ փուլում: Այդպիսով, Հակոբյանը վերջին տեղը զիջեց ռուսաստանցի Վասիլի Իվանչուկին, որը սպիտակներով տանուլ տվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմժանովին: Լեւոն Արոնյանն իր հերթին երկրորդ ոչ ոքին գրանցեց: Այս անգամ Արոնյանը խաղաղ դաշն կնքեց Եվգենի Ալեքսեեւի հետ եւ, հավաքելով 3 միավոր, զբաղեցնում է 2-5 տեղերը ուկրաինացի Սերգեյ Կարյակինի, հունգարացի Պետեր Լեկոյի եւ Եվգենի Ալեքսեեւի հետ միասին: 6-րդ փուլում ապրիլի 21-ին Արոնյանը կխաղա Վասիլի Իվանչուկի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի հետ: 5-րդ փուլի պարտիաները` Ալեքսեեւ-Արոնյան-1,5:1,5 Հակոբյան-Կամսկի-1:0 Կարյակին-Մամեդյարով-1,5:1,5 Գրիշչուկ-Լեկո-1,5:1,5 Իվանչուկ-Կասիմժանով-0:1 Բակրո-Էլյանով-1,5:1,5 Սվիդլեր-Գելֆանդ-1,5:1,5: Մրցաշարային դասավորությունը 4-րդ փուլից հետո` Գրիշչուկ-3,5, Արոնյան, Կարյակին, Լեկո, Ալեքսեեւ-3; Սվիդլեր, Կամսկի, Բակրո, Կասիմժանով-2,5; Հակոբյան, Գելֆանդ, Էլյանով, Մամեդյարով-2; Իվանչուկ-1,5: 6-րդ փուլի պարտիաները` Արոնյան-Իվանչուկ Հակոբյան-Կարյակին Կամսկի-Գելֆանդ Էլյանով-Սվիդլեր Կասիմժանով-Բակրո Լեկո-Ալեքսեեւ Մամեդյարով-Գրիշչուկ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |