ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՆԵՂ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ26 հունիսի 2002 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներ կասպյան նավթի եւ գազի առաքման ռազմավարական ծրագիրը գործնական ուրվագծեր է ձեռք բերում: Այդ մասին հայատարարել է Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն` մեկնաբանելով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքները: Իլիեսկուի խոսքերով, գագաթնաժողովի ընթացքում կայացել են բանակցություններ նեղ շրջանակում «սեւծովյան հնգյակի»` Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ: ներկայումս աշխատանքային փուլում են գտնվում երկու նավթամուղեր` Բաքու-Սուպսա եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան: Ավարտվում է Ադրբեջանից Թուրքիայի հյուսիս ձգվող, դեպի Հունաստան եւ Իտալիա հնարավոր շարունակությամբ, գազատարի շինարարությունը: Իլիեսկուն նշել է, որ «հնգյակի» մասնակիցները ընդգծել են իրենց մտադրությունը մասնակցել «ՏՐԱՍԵԿԱ» նախագծի իրականացմանը, որի համաձայն հարավկասպյան նավթը Բալկաններով կհոսի Ասիայի եւ Եվրոպայի երկրներ: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |