Մի դրամի ուժի հունվարի շահառուն «Տալենտում» կրթական ծրագիրն է![]() 12 հունվարի 2023 - 18:55 AMT PanARMENIAN.Net - IDBank-ն ու Իդրամն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Այսպես, դեկտեմբերին հավաքված գումարը կազմել է 3,531,799 դրամ, որը փոխանցվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ այդպիսով աջակցություն ցուցաբերելով առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։ Հայտարարվել է նաև նախաձեռնության հունվար ամսվա շահառուի անունը։ Հունվարի ընթացքում Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև IDBanking.am և Idram.am առցանց հարթակներով կատարված վճարումներից մեկական դրամ է փոխանցվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» կրթական ծրագրին։ «Տալենտում» ծրագրի նպատակն է բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ ողջունելի է, որ բանկային համակարգը, կարևորելով մշակութային կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, իր նախաձեռնության շահառու է դարձրել նաև «Տալենտում» ծրագիրը: «Դրական և ոգևորող ազդակ է նաև, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ հազարավոր քաղաքացիներ առանց մեկ դրամ անգամ ծախսելու, ընդամենը վճարումներ կատարելով կկարողանան իրենց ավանդն ու մասնակցությունը բերել Հայաստանի երաժշտական ապագային: Յուրաքանչյուրի առերևույթ փոքր ներդրումը դառնում է հնարավորություն պատանի տաղանդավոր երաժիշտների մեծ երազանքների իրականացման համար».-ասել է նա: IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ծրագիրն ինքնին հրաշալի հնարավորություն է ստեղծում տաղանդավոր պատանիների համար՝ ստանալ լիարժեք երաժշտական կրթություն և դառնալ միջազգային չափանիշների համապատասխան երաժիշտներ՝ հնարավորություն ստանալով հետագայում հանդես գալ մեծ բեմերում։ Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակում է աջակցել այն հիմնադրամներին, որոնք նպաստում են մեր երկրի զարգացմանը։ Յուրաքանչյուրը կարող է դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան առանց մի դրամ ծախսելու՝ ընդամենը կատարելով վճարումներ Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև IDBanking.am և Idram.am առցանց հարթակներով։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |