Հայերի քանակը ՌԴ-ում նվազել է գրեթե 20%-ով

Հայերի քանակը ՌԴ-ում նվազել է գրեթե 20%-ով

PanARMENIAN.Net - ՌԴ վիճակագրական «Ռոսստատ» ծառայությունը հրապարակել է 2021-ին անցկացված մարդահամարի արդյունքները, որը վերաբերում էր բնակչության ազգային կազմին։

Ի տարբերություն նախորդ հարցման, ավելի շատ մարդ չի ցանկացել նշել իր ազգային պատկանելությունը։ Փոխվել է նաև ժողովրդների հարաբերակցությունը՝ հայերի քանակը նվազել է 19․98%-ով։

Նախորդ նման մարդահամարը ՌԴ-ում անցկացվել է 2010-ին։

Ըստ մարդահամարի, ՌԴ-ում 946,000 հայ է բնակվում, մինչդեռ նախորդ մարդահամարով՝1․18 մլն հայ էր բնակվում։

Պակասել է նաև ռուսների քանակը՝ 5%-ով, գրում է News.ru-ն։

Սակայն հայերը դեռևս ՌԴ ամենամեծաքանակ ազգերի 10-յակում են՝ թաթարներ, չեչեններ, բաշկիրներ, չուվաշներ, ավարներ, հայեր, ուկրաինացիներ, դարգիններ և ղազախներ։

Ավելացել է այն ազգերի թվաքանակը, որոնց շրջանում բարձր է ծնելիությունը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ և որսորդությամբ զբաղվող բնիկ որոշ ժողովրդների քանակը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---