Ռոզա Լինը բեմ է բարձրացել բաճկոնով, վրան գրված՝ Stop the Blockade![]() 16 հունվարի 2023 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինը բեմ է բարձրացել բաճկոնով, որի վրա Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով գրառում է արված, հայտնում է Sputnik Արմենիան։ Լինը հանդես է եկել iHeartRadio ALTer Ego համերգի ընթացքում։ Բաճկոնի վրա անգլերենով գրված էր՝ «Դադարեցրեք շրջափակումը» (Stop the Blockade), «Արցախ»: Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը։ iHeartRadio ALTer Ego համերգը հավաքում է այլընտրանքային ռոքի ամենահայտնի ներկայացուցիչներին։ Հունվարի 14-ին Լինը միացել է նրանց Լոս Անջելեսի Kia Forum-ում երաժշտական երեկոյի ժամանակ։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |