ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն![]() 16 հունվարի 2023 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Oտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները Հայաստանում կընդլայնվեն։ Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի հեղինակ Գևորգ Պապոյանը։ Օտարերկրացիները կկարողանան աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլև մասնաճյուղում, ինչն ըստ գործող կարգի, չի թույլատրվում: Տարօրինակ անվանելով օրենքի այդ նորմը՝ Պապոյանը նշել է, որ դա խտրական մոտեցում էր ի հայտ բերում։ «Վերջին շրջանում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին տեղափոխվել Հայաստան: Եվ պարզվեց, որ, եթե օտարերկրյա կազմակերպությունները ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց, եթե մասնաճյուղ է բացում, չունեն աշխատանքի թույլտվություն»,-ասել է պատգամավորը: Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասել է, որ կառավարությունը կողմ է ներկայացված փոփոխությանը՝ կարևորելով, որ օրենսդրական կարգավորումները համապատասխանեցվեն։ Նա հավելել է, որ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրումը մեկնարկել է 2022-ից։ Դեպի ՀՀ մեծ ներհոսք է գրանցվել 2022-ի փետրվարից՝ պայմանավորված Ուկրաինայում պատերազմով։ ՀՀ են տեղափոխվել, հիմնականում ՌԴ-ից, նաև որոշ ընկերություններ իրենց աշխատակիցներով։ / Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |