ՊՆ․ Վաշտի կացարանում բռնկված հրդեհից 15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է19 հունվարի 2023 - 10:07 AMT PanARMENIAN.Net - ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից նախնական տվյալներով 15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Ըստ ԱԻՆ տվյալների՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը՝ մոտ 104 քմ։ ՊՆ զորամասում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ: ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |