ՊՆ․ Վաշտի կացարանը ժամանակավոր էր, իտալական մոդուլային զորանոցների 1-ին խումբն արդեն ՀՀ-ում է![]() 20 հունվարի 2023 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, անդրադառնալով Ազատ գյուղում ՊՆ վաշտի կացարանում բռնկված հրդեին, որը 15 զինծառայողի կյանք է խլել, հայտարարել է, որ կացարանը ժամանակավոր էր։ Այդ մասին նա ասել է 1lurer.am-ին։ Նա տեղեկացրել է, որ դեռևս ամիսներ առաջ Պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Թորոսյանը հավելել է, որ այժմ իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո մոնտաժում կիրականացվի։ Նման զորանոցներ կտեղադրվեն նաև մյուս ստորաբաժանումներում։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից, նախնական տվյալներով, 15 զինծառայող է զոհվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |