ԱՀ ՄԻՊ․ Արժանապատիվ արցախցու համար նվաստացուցիչ է տրամադրվող օգնությունը շահարկելը23 հունվարի 2023 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփասնյանը, ողջունելով, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն օգնություն են տրամադրում հանրությանը՝ նաև հղի կանանց և երեխաներին, անընդունելի է համարել դրա շահարկումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։ Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։ Հորդորում եմ օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ռուս խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքում կարճ տեսանյութ և լուսանկար էր տարածվել որտեղ խաղաղապահները երեխաներին մթերքով տոպրակներ են հանձնում՝ փոխանցելով «Հայեր, միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության օգնությունը։ Մարդասիրական ակցիան իրականացվել է Ստեփանակերտում։ Երեխաների դեմքերը հստակ տեսանելի են։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |