Խաչանովը՝ Արցախին աջակցող գրառումների մասին․ Իմ երակներում հայի արյուն է հոսում՝ ուզում էի հավատ և ուժ ներշնչել23 հունվարի 2023 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, մեկնաբանելով հաջակցություն Արցախի իր գրառումները Australian Open-ում 2 հաղթանակից հետո, ասել է, որ իր երակներում հայի արյուն է հոսում՝ ուզում էր հավատ և ուժ ներշնչել արցախցիներին։ «Ես բազմիցս եմ ասել, որ պատվում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ ՌԴ-ն, բայց և հայրական, և մայրական կողմից իմ երակներում հայի արյուն է հոսում։ Ուզում էի ինչ-որ կերպ սատարել, հավատ և ուժ ներշնչել»,-ասել է Խաչանովը, գրում է Sports.ru-ն։ Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը աջակցություն է հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պինդ մնա)։ «Ադրբեջանի Թենիսի ֆեդերացիան այս դեպքից հետո հայտարարել է, որ բողոք է ներկայացրել Թենիսի միջազգային ֆեդերացիա՝ պահանջելով պատժել մարզիկին «քաղաքական կարգախոսներ բարձրաձայնելու համար», գրում է Haqqin.az-ը։ Խաչանավը չորրորդ փուլում կրկին հաղթանակ է տարել, կարիերայի մեջ առաջին անգամ դուրս գալով Australian Open-ի քառորդ եզրափակիչ, և կրկին խաղից հետո գրառում է արել տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ սատարելով Արցախին, գրում է Sports.ru-ն։ «Շարունակիր հավատալ մինչև վերջ։ Արցախ, պի՛նդ մնա»,-գրել է նա։ «Արցախը վիճելի ռեգիոն է Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական ուժերը ձգտում են ամբողջական վերահսկողության տակ վերցնել ռեգիոնը։ Արդեն մեկ ամիս է այն ենթարկվում է տրանսպորտային շրջափակման»,-գրում է Sports.ru-ն։ Ադրբեջանում վրդովվել են, որ դրան չի հաջորդել Ռուսաստանի Թենիսի ֆեդերացիայի արձագանքը, ավելին այդ կազմակերպության նախագահ Շամիլ Տարպիշչևը Haqqin.az-ին ասել է, որ չի մեկնաբանելու այդ իրավիճակը, և որ «դա թենիսիստի անձնական գործն է»։ Australian Open-ի չորրորդ շրջանում Խաչանովի և ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի հանդիպման ժամանակ տրիբունաներ ՀՀ դրոշների հետ մեկտեղ, շատերը պարզել էին նաև Արցախի դրոշը։ Մելբուռնի հայ համայնքն այդպիսով միացել է Խաչանովի ակցիային՝ ուշադրություն հրավիրելու Արցախի ավելի քան 40-օրյա շրջափակման հարցին, գրում է «Փաստինֆոն»։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |