Հայաստանը բավական լուրջ հաջողությունների է հասել օրգանների պատվաստման ոլորտում20 ապրիլի 2009 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը մարտի 19-ին շտկումներ է ընդունել «Մարդուն հյուսվածքներ եւ օրգաններ պատվաստելու մասին» օրենքում: Ինչպես հավաստիացրել է առողջապահության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ընդունված օրենքի շտկումները նպաստելու են Հայաստանում պատվաստման բժշկության բոլոր հնարավորությունների ներմուծմանն ու զարգացմանը:Շտկումների օգնությամբ հնարավոր են պատվաստման համար մահկանացուներից օրգաններ վերցնելու երկու տարբերակ. օրգանները վերցնում են այն քաղաքացիներից, որոնք կենդանության օրոք իրենց օրգաններն օգտագործելու համաձայնություն են տվել, եւ այն քաղաքացիներից, որոնք կենդանության օրոք իրենց օրգանները պատվաստելու վերաբերյալ չեն արտահայտել իրենց անհամաձայնությունը: Այս մեխանիզմը գործում է եվրոպական երկրների մեծ մասում: «Պատվաստվող օրգանը չի կարող առքուվաճառքի առարկա լինել. պատվաստման հետ կապված ծախսերը ոչ մի կերպ չեն առնչվում ինքնին օրգանի հետ»,- ընդգշել է Արա Բաբլոյանը: Հայաստանում դոնորական օրգանների եւ հյուսվածքների անհրաժեշտություն կա, եւ մահից հետո դոնոր կարող են դառնալ այն անձինք, որոնք կենդանության օրոք պաշտոնապես չեն հրաժարվել պատվաստման համար իրենց օրգանների օգտագործումից: Հայաստանը բավական լուրջ հաջողությունների է հասել օրգանների պատվաստման ոլորտում: Առողջապահության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքով, ամենամեծ պահանջարկը երիկամների պատվաստման համար է, երկրորդ տեղում սրտի եւ լյարդի պատվաստումն է: Ներկայումս Հայաստանում միայն երիկամների պատվաստման վիրահատություններ են իրականացվում, քանի որ դա զույգ օրգան է, բայց «Մարդուն հյուսվածքներ եւ օրգաններ պատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ ներմուծելուց հետո հայկական բժշկությունը հնարավորություն է ստացել իրականացնելու նաեւ ենթաստամոքսային գեղձի, թոքերի եւ այլ օրգանների պատվաստում: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների |