ՀԱՊԿ անդամ եկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի վերջին Ղրղզստանում20 ապրիլի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նախատեսում են ամռանը Ղրղզստանում անցկացնել ոչ պաշտոնական գագաթաժողով: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ադահան Մադումարովը Բիշկեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Հուլիսի վերջին Իսսիկ-Կուլ լճի ափին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Կազմակերպության պետությունների նախագահները կհավաքվեն Չոլպոն-Աթեում ոչ պաշտոնական միջավայրում»,- հայտարարել է Մադումարովը` ավելացնելով, որ ներկա պահին քննարկվում է հանդիպման օրակարգը: Իր հերթին Նիկոլայ Բորդյուժան հաղորդել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել «կազմակերպության ռազմական բաղկացուցիչների կերպարը հեռանկարում»,- հաղորդում է ՌԲԿ-ն:ՀԱՊԿ- մեջ մտնում են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանը եւ Ուզբեկստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |