ԱԳ նախարար․ Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցելու ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը![]() 24 հունվարի 2023 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան կարևորել է Հայաստան Եվրամիության երկարաժամկետ դիտորդական առաքելություն գործուղելու վերաբերյալ որոշումը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ «Սա շատ կարևոր որոշում է։ Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցելու այդ եվրոպական առաքելությանը»,-գրել է նա։ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։ Photo. AFP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |